Բաքվի նարկոլոգիական կենտրոնը հրդեհել է հիվանդներից մեկը, որը ցանկացել է ինքնասպանություն գործել (լուսանկարներ)

14:09 • 06.03.18

Ադրբեջանի իրավապահ մարմինները հայտնել են, որ օրեր առաջ Բաքվի Նարկոլոգիական հանրապետական կենտրոնում տեղի ունեցած հրդեհի պատճառը համարում են միտումնավոր հրդեհումը, հայտնում է interfax.ru-ն: Ըստ նրանց՝ կենտրոնը հրդեհել է բուժվող հիվանդներից մեկը, որը ցանկացել է ինքնասպանություն գործել:


«Մագոմեդ Մամեդովը չէր ցանկանում բուժվել նարկոդիսպանսերում և որոշել է ինքնասպանություն գործել: Մարտի 2-ի առավոտյան ժամը 6-ին նա հրդեհել է կորպուսը, որտեղ բուժում էր անցնում»,- նշվում է Ադրբեջանի գլխավոր դատախազության և ՆԳՆ համատեղ հայտարարությունում:


Նշվում է նաև, որ կասկածյալն արդեն ձերբակալվել է: Նա բուժում էր ստանում ալկոհոլի չարաշահման պատճառով առաջացած «հոգեկան և վարքային խանգարման» համար:


Մամեդովը հարցաքննության ժամանակ խոստովանել է իր մեղքը:


Ավելի վաղ հաղորդվել է, որ մարտի 2-ին Բաքվի Նարկոլոգիական հանրապետական կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով 25 մարդ է զոհվել:

 

 

Image result for Баку пожар наркологический