Մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստը, օրակարգում ներառված է 12 հարց (ուղիղ)

11:00 • 06.03.18

Կառավարության կողմից նախաձեռնված ԱԺ արտահերթ նիստը մեկնարկեց: Գործադիր մարմինը խորհրդարանականների քննարկման համար արտահերթ նիստի օրակարգ 12 հարց է բերել:

Նիստում պետք է քննարկվի նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագիծը, «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքի նախագիծը:

Քննարկման առարկա կդառնա նաև «ՀՀ հանրաքվեի մասին» օրենքը, ինչպես նաև վերջերս ընդունված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը:

Կառավարությունը ներկայացրեց էլ նաև Հարկային ու մաքսային դաշտ կարգավորող օրենքների փոփոխություններ փաթեթ, այդ թվում՝ ՀՀ «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը և այլն:

 

ՀեղինակԱնի Օհանյան