Ֆլորիդայում առևտրի կենտրոնի մոտ կրակոցներ են հնչել
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Սենֆորդ քաղաքի Seminole Towne Center առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիում կրակոցներ են հնչել, 19-ամյա սևամորթ երիտասարդը բազմաթիվ հրազենային վնասվածքներ է ստացել: Ինչպես հայտնել է Սենֆորդի ոստիկանության վարչությունը, կրակողին հաջողվել է թաքնվել, հաղորդում է orlandosentinel.com-ը:
Առևտրի կենտրոնում գտնվող մարդիկ տարհանվել են:
«Երբ ոստիկանությունը ժամանել է դեպքի վայր, հայտնաբերել է մոտ 19 տարեկան սևամորթ տղամարդու, որը բազմաթիվ հրազենային վնասվածքներ է ստացել: Նա հոսպիտալացվել է»,- մամուլի ասուլիսի ժաանակ հայտնել է քաղաքի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Բյանկա Ջուլիետը՝ նշելով, որ երիտասարդի վիճակն այժմ կայունացել է:
Հետաքննությունը պարզել է, որ կրակողն ու սևամորթ երիտասարդը ճանաչել են իրար և ավտոկայանատեղիում վեճի են բռնվել, ինչն էլ հանգեցրել է կրակոցների:










