Պուտինն ու ՖԻՖԱ-ի նախագահը ֆուտբոլ են խաղացել Կրեմլում (տեսանյութ)

14:52 • 06.03.18

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն ֆուտբոլ են խաղացել Կրեմլի հյուրասենյակում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Այդ կադրերն ընդգրկվել են Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի կայքում հրապարակված տեսանյութում: Տեսանյութում գնդակի տիրապետման իրենց հմտություններն են ցուցադրում առաջիկա Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակից երկրների հավաքականները ներկայացնող աստղերը, այդ թվում՝ անգլիացի Ուեյն Ռունին, բրազիլացի Ռոնալդոն, մեքսիկացի Խորխե Կամպոսը, այլք:


«Անգամ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն են հայտնվել տեսանյութում և մի քանի փոխանցում արել»,- նշել են ՖԻՖԱ-ում:


Նշենք, որ Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը մեկնարկում է հունիսի 14-ին՝ Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի խաղով: