Բաշկորտոստանում հարբած կինը հրաժարվել է ենթարկվել ոստիկաններին ու սկսել է կացնով կոտրել իր ավտոմեքենան (տեսանյութ)

13:51 • 06.03.18

Բաշկորտոստանում ճանապարհային ոստիկանության տեսուչները կանգնեցրել են Daewoo Matiz մակնիշի ավտոմեքենա վարող հարբած կնոջը, սակայն նա հրաժարվել է դուրս գալ ավտոմեքենայից ու սկսել է ներսից կոտրել այն կացնով: Այս մասին ասվում է «ВКонтакте»-ի խմբերից մեկում:

Տեսանյութը նկարահանած ականատեսների համաձայն՝ կինն ուշադրություն չի դարձրել հետևում նստած երեխայի լացին: Բարեբախտաբար, ոստիկաններին հաջողվել է համոզել կնոջը դուրս գալ ավտոմեքենայից ու ոստիկանական ավտոմեքենան նստեցնել նրան:

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել երեկ՝ Ստերլիտամակ քաղաքում: