Ճապոնիայում ժայթքած Սիմմոե հրաբուխն ավելի քան 2 կմ բարձրությամբ մոխրի և ծխի սյուն է արձակել (տեսանյութեր)

12:44 • 06.03.18

Ճապոնիայի Կյուսյու կղզու Կիրիսիմա լեռնաշղթայի գործող Սիմմոե հրաբխի ժայթքման հետևանքով մոտ 2.300 մետր բարձրությամբ մոխրի և ծխի սյուն է բարձրացել: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն՝ հղում անելով երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ սկսվել է Սիմմոե հրաբխի ժայթքումը. օդերևութաբաններն արձանագրել են հրաբխային ցնցումները տեղական ժամանակով ժամը 08:50-ին:

Տարածաշրջանում գործում է վտանգի երրորդ աստիճան՝ հնարավոր հինգից, ինչը ենթադրում է լեռը բարձրանալու և մոտենալու արգելք:

Սիմմոե հրաբխի վերջին ժայթքումը տեղի էր ունեցել անցած տարվա հոկտեմբերին՝ բաց թողնելով 300 մետր բարձրությամբ ծխի սյուն:

Տեղական լրատվամիջոցների տվյալների համաձայն՝ հրաբխի ժայթքման հետևանքով Կագոշիմա օդանավակայանում չեղարկվել է առնվազն 44 չվերթ: