Հնդկաստանում հարսանիք գնացող բեռնատարն ընկել է կամրջից. կա 26 զոհ
Հնդկական Գուջարաթ նահանգում հարսանիք գնացող բեռնատարը, որում գտնվել են հյուրերը, դուրս է եկել կամրջից ու շրջվել, ինչի հետևանքով մահացել է 26 մարդ, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Միջադեպը տեղի է ունեցել Ռաջկոտ և Բհավնագար քաղաքներն իրար կապող մայրուղու վրա։ Նախնական տվյալների համաձայն՝ վարորդը կորցրել է ղեկի կառավարումը, ինչի հետևանքով բեռնատարը կամրջից ընկել է ջրափոսը։
ANI գործակալության տվյալների համաձայն՝ ՃՏՊ-ի հետևանքով 12 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Բեռնատարում գտնվել է 60 մարդ։
Երկրի վարչապետ Նարենդրա Մոդին ցավակցություն է հայտնել զոհերի ընտանիքներին։










