Հայկական խնձոր արտահանող մեքենաները մուտք են գործում ՌԴ. ՀՀ կառավարություն

19:02 • 07.03.18

Ռուսական կողմի հետ բանակցությունները՝ հայկական խնձոր արտահանող մեքենաների մուտքը թույլ տալու համար, արդեն ավարտվել են:

Այս մասին Tert.am-ի հարցմանն ի պատասխան հայտնում են Կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Խնդիրը կարգավորվել է, և  այս պահին բեռնատարներն աստիճանաբար անցում են սահմանը՝ մուտք գործելով Ռուսաստանի Դաշնություն: Գործընթացում ներգրավված են եղել մի քանի գերատեսչություններ, որոնցից  յուրաքանչյուրն աշխատանք է իրականացրել իր մասով»,- տեղեկացրին Կառավարությունից:

Հիշեցնենք, որ երեկ Օհանավան համայնքի բնակիչները փակել էին դեպի Օհանավան տանող ճանապարհը` հայտարարելով, որ չեն կարողանում իրենց ապրանքն արտահանել Ռուսաստան, քանի որ իրենց ապրանքը՝ խնձորը սահմանին համարել են թուրքական, հետո՝ պարսկական, իսկ հետո նշել, թե պիտակը չկա: Երեկ, ինչպես գյուղացիներն էին նշում, 11 օր է՝ իրենց մեքենաները կանգնած են: