Բակո Սահակյանն ընդունել է Անջեյ Կասպշիկին
14:28 • 07.03.18
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 7-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:
Այդ մասին հայտնում են Արցախի հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվոթյան գլխավոր վարչությունից։
Հանդիպմանը քննարկվել են Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր:
Placeholder










