«Արթիկ» ՔԿ-ում դատապարտյալին տեսակցելու եկած անձի մոտից արգելված փաթեթ են առգրավել

12:42 • 07.03.18

ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները մարտի 6-ին` ժամը 14:40-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելով, անձնական խուզարկության են ենթարկել դատապարտյալ Կ. Ս.-ին տեսակցության եկած վերջինիս ազգական Ն. Պ.-ին, ինչի արդյունքում վերջինիս մոտից հայտնաբերել և առգրավել են պոլիէթիլենային երկու թափանցիկ փաթեթ: 

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:

Առաջինում առկա էր 2,6 գրամ ընդհանուր քաշով մուգ շագանակագույն զանգված, իսկ երկրորդում՝ 1,4 գրամ կանաչավուն բուսական զանգված, և ևս մեկ փաթեթ՝ կանաչավուն մանրացված բուսական զանգվածով, ընդհանուր քաշը՝11,39 գրամ: 

Հայտնաբերված թմրամիջոցներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: