Կոլումբիան հայտարարել է Վենեսուելայի հետ սահմանը ժամանակավորապես փակելու մասին
Կոլումբիայի իշխանությունները որոշել են մարտի 8-11-ը փակել Վենեսուելայի հետ սահմանը՝ այդ երկրում խորհրդարանական ընտրությունների անցկացման առնչությամբ: Այդ մասին հայտարարել է հարավամերիկյան պետության ներքին գործերի նախարար Գիլյերմո Ռիվերան, հաղորդում է ТАСС-ը:
Կոլումբիայի բարձրագույն օրենսդիր մարմնի ընտրությունները տեղի են ունենալու մարտի 11-ին: Երկու երկրների միջև սահմանի երկարությունը մոտ 2,22 հազար կիլոմետր է:
Այժմ Կոլումբիայի տարածքում է գտնվում ավելի քան 550 հազար վենեսուելացի: Հարավամերիկյան երկրի նախագահ Խուան Մանուել Սանտոսը փետրվարի առաջին կեսին հրահանգել է ուժեղացնել սահմանին անվտանգության միջոցառումները և հատուկ միջգերատեսչական խումբ ստեղծել հարևան երկրից ներգաղթյալների թվի կտրուկ աճի առնչությամբ:










