Նորզելանդական ընկերությունն աշխատողներին օրական 10 դոլար է առաջարկել հեծանվով աշխատանքի գալու համար
Նորզելանդական Քրայսթչըրչ քաղաքում գործող ընկերություններից մեկն իր աշխատողներին առաջարկել է օրական 10 դոլար վճարել մեքենայի փոխարեն հեծանվով աշխատանքի գալու ու տուն գնալու դիմաց:
Ինչպես նշում է The Guardian-ը, սկզբնական շրջանում ընկերությունն աշխատողներին օրական 5 դոլար կվճարի, սակայն եթե նրանք պարտաճանաչ կերպով հեծանվով աշխատանքի գան կես տարի, 5-ի փոխարեն կստանան 10 դոլար:
Նշվում է, որ աշխատողների մեծ մասին գրավել է տարեկան հավելյալ մի քանի հարյուր դոլար վաստակելու հեռանկարը:
Նրանք նկատել են, որ դա ոչ միայն գումար վաստակելու լավ միջոց է, այլև մարզվելու, առողջությունը կարգի բերելու հնարավորություն:










