Նշվել են աշխարհի ամենավտանգավոր քաղաքները
Մեքսիկական «Հասարակական անվտանգության և քրեական արդարադատության քաղաքացիական խորհուրդ» հասարակական կազմակերպությունը կազմել է աշխարհի ամենավտանգավոր քաղաքների ցանկը, որին անդրադարձել է «РИА Новости»-ն:
Նշվում է, որ վարկանիշում ներառվել է 50 քաղաք, որոնց մեծ մասը գտնվում է Լատինական Ամերիկայում։ Ցանկում ընդգրկվել է Բրազիլիայի 17, Մեքսիկայի՝ 12 քաղաք:
Կազմակերպության վարկանիշի համաձայն՝ աշխարհի ամենավտանգավոր քաղաք է ճանաչվել Մեքսիկայի Լոս Կաբոս քաղաքը. այնտեղ սպանությունների թիվը կազմել է 111 դեպք յուրաքանչյուր 100 հազար բնակչի համար:
Վարկանիշի երկրորդ տեղը զբաղեցրել է Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասը, իսկ երրորդը՝ մեքսիկական Ակապուլկոն:










