3.1 մլրդ դոլար. Forbes-ը հրապարակել է Թրամփի կարողության չափը

14:55 • 07.03.18

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ներառվել է հեղինակավոր Forbes հանդեսի՝ մոլորակի ամենահարուստ մարդկանց վարկանշային աղյուսակում՝ զբաղեցնելով 766-րդ հորիզոնականը:

Forbes-ի տվյալներով՝ 71-ամյա նախագահն ունի 3.1 մլրդ դոլար կարողություն:

Նշվում է, որ ի տարբերություն նախորդ տարվա՝ Թրամփի կարողությունը նախագահության մեկ տարվա ընթացքում կրճատվել է 400 մլն դոլարով: 2017թ. ԱՄՆ ղեկավարը Forbes-ի ցանկում գտնվում էր 248-րդ հորիզոնականում:

Նրա կարողության նվազման պատճառն անշարժ գույքի վարձակալության պահանջարկի, ինչպես նաև Նյու Յորքում գտնվող Trump Tower-ի արժեքի նվազումն է:

Forbes-ի վարկածով՝ աշխարհի ամենահարուստ մարդ է ճանաչվել Amazon-ի հիմնադիր-ղեկավար Ջեֆ Բեզոսը՝ 112 մլրդ դոլար ցուցանիշով: