Չեչնիայում Մի-8 ուղղաթիռի կործանման վայրում գտել են ողջ մնացած 2 մարդու

16:03 • 07.03.18

Չեչնիայում Մի-8 ուղղաթիռի կործանման վայրում փրկարարներին հաջողվել է գտնել ողջ մնացած 2 մարդու, գտնվել է նաև 3 դի։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով տեղի իրավապահ մարմիններին:

Հայտնի է, որ ուղղաթիռում եղել է 9 մարդ: Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին 5 մարդու մահվան մասին:

Ըստ նախնական տվյալների՝ ուղղաթիռը պատկանել է հատուկ ծառայություններից մեկին։

Ինչպես ավելի վաղ հայտնել է tert.am-ը, ուղղաթիռն ընկել է Իտում-Կալինսկի շրջանում գտնվող Խանգիխոյ կիրճը: Կործանման պատճառները դեռևս հայտնի չեն: