Իտալիայի հյուսիսում աջ ծայրահեղական կուսակցության գրասենյակի մոտ պայթուցիկ սարք է պայթել

19:08 • 07.03.18

Ինքնաշեն ռումբ է պայթել Տրենտո քաղաքում իտալական Casapound աջ ծայրահեղական կուսակցության գրասենյակի մոտ: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով քաղաքական կուսակցության մամուլի ծառայությանը:


Պայթյունի ալիքը վնասել է շենքի մուտքը, կոտրել է պատուհանները և դուռը: Պայթյունի կազմակերպիչները պատին թողել են «Միակ ճիշտ ձայնը անտիֆաշիզմն է, միշտ» գրությունը:


Հաղորդվում է, որ դեպքի վայր են ժամանել ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանման աշխատակիցները: Քննությունն ուսումնասիրում է միջադեպում ձախ արմատական կազմակերպությունների ակտիվիստների մասնակցությունը: