Կիևում մետրոկայարանի մոտ ավտոմեքենա է պայթեցվել

12:05 • 07.03.18

Կիևում «Լեսնայա» մետրոկայարանի մոտ անհայտ անձը նռնակով ավտոմեքենա է պայթեցրել: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Facebook-ում Կիևի ոստիկանության մամուլի ծառայությանը:


Պայթյունի հետևանքով վիրավորվել է մեկ մարդ, նա հոսպիտալացվել է բեկորային վնասվածքներով:


Ոստիկանության տվյալներով՝ նախօրեին ուշ երեկոյան ոստիկանությունը հաղորդագրություն է ստացել այն մասին, որ մետրոյի կայարանի մոտ՝ հասարական տրանսպորտի կանգառի մոտակայքում, ավտոմեքենա է պայթել: Դեպքի վայր են ժամանել փրկարարները և օպերատիվ-քննչական խումբը:


Հաղորդվում է, որ պայթյունն իրականացնողի որոնման գործում ներգրավվել են մայրաքաղաքի բոլոր պարեկային ջոկատները և իրավապահները:


Հաղորդվում է, որ այժմ պարզվում են հանցագործության բոլոր հանգամանքները: