McDonald's-ն իր լոգոյի օգնությամբ որոշել է շնորհավորել բոլոր կանանց՝ միջազգային օրվա առթիվ

23:48 • 07.03.18

Կալիֆորնիայի բնակավայրերից մեկում երթևեկող բնակիչները զարմացել են՝ գովազդային վահանակներից մեկի վրա McDonald's-ի լոգոյի մաս կազմող խորհրդանիշ M տառը հակառակ դիրքով տեսնելով:

Ինչպես ներկայացնում է Business Insider-ը, ամերիկյան ընկերության հայտնի ոսկյա կամարները նմանվել են W տառին: Սա ո՛չ անուշադրության հետևանք է, ո՛չ էլ կատակ: McDonald's-ի խոսնակը պարբերականին հայտնել է, որ ընկերությունն այդպիսով ցանկանում է շնորհավորել աշխարհի տարբեր վայրերում բնակվող կանանց՝ միջազգային տոնի առթիվ:

Այս մտահղացումն ընկերության պատմության մեջ առաջին անգամ կյանքի է կոչել Լինվուդում գտնվող ռեստորանը:

Արագ սննդի ցանցը մտադիր է հինգշաբթի շրջել իր լոգոն բոլոր թվային հարթակներում, ինչպես օրինակ Twitter-ում և Instagram-ում: Բացի դրանից, 100 ռեստորանում նախատեսվում է «հատուկ փաթեթավորում, համազգեստ, պայուսակներ և գլխարկներ» օգտագործել՝ շնորհավորելու կանանց միջազգային օրը: