Պապուա Նոր Գվինեայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել, զոհվել է առնվազն 18 մարդ

10:32 • 07.03.18

Պապուա Նոր Գվինեայում կրկին հուժկու երկրաշարժ է գրանցվել, աղետի հետևանքով մահացել է առնվազն 18 մարդ, այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:

Հայտնի է, որ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6.7 մագնիտուդ: Այն գրանցվել է Նոր Գվինեա կղզու արևելքում, էպիկենտրոնը գտնվել է Մենդի քաղաքից 117 կմ արևմուտք, որտեղ ապրում է մոտ 50.000 մարդ։

Փետրվարի 26-ից ի վեր շարունակվող ստորգետնյա ցնցումների հետևանքով երկրում զոհերի թիվն, այսպիսով, անցել է 55-ից:


Նշենք, որ փետրվարի 26-ին Պապուա Նոր Գվինեայում գրանցված 7.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով մահացել էր 31 մարդ, տուժել՝ 300-ը: