ՌԴ նախագահի թեկնածուներ Սոբչակն ու Ժիրինովսկին կրկին վիճել են եթերում (տեսանյութ)
Ռուսաստանի Դաշնության նախագահի թեկնածուներ Քսենիա Սոբչակը և Վլադիմիր Ժիրինովսկին կրկին վիճել են «Россия 1» հեռուստաալիքի հաղորդումներից մեկի ժամանակ, հայտնում է korrespondent.net-ը:
Ժիրինովսկին, մասնավորապես, Սոբչակին անվանել է «փողոցից աղջիկ», որը «ոչինչ չի կառավարել»:
«Բրեժնևի տարիներին ձեզ արդեն հոգեբուժարան տարած կլինեին»,- հայտարարել է Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Ժիրինովսկին:
Ի պատասխան Սոբչակը նշել է, որ Ժիրինովսկին «կապիկությամբ է զբաղվում արդեն 25 տարի»:
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին նախընտրական բանավեճի ընթացքում Ժիրինովսկին վիրավորական խոսքեր է հնչեցրել Սոբչակի հասցեին, որն ի պատասխան ջուր է շփել նրա վրա:
ՌԴ-ում նախագահական ընտրությունները կայանալու են մարտի 18-ին։










