Լարիսա Դոլինան և Ալիսա Ֆրեյնդլիխն ընդգրկվել են Ուկրաինայի անվտանգությանը սպառնացող անձանց ցուցակում

18:16 • 07.03.18

Ուկրաինայի մշակույթի նախարարությունը երկրի Անվտանգության ծառայության դիմումի հիման վրա ևս 7 ազգանուն է ավելացրել երկրի ազգային անվտանգությանը սպառնալիք ներկայացնող անձանց ցուցակում:

Ինչպես տեղեկացնում է Интерфакс գործակալությունը, մշակույթի նախարարության հրամանագրով մարտի 6-ից նորացված պատժամիջոցային ցանկում ներառվել են երաժիշտներ Ալեքսանդր Մինկովը (Ալեքսանդր Մարշալ), Ալեքսեյ Դոլմատովը, Վիկտորիա Ցիգանովան, Ալեքսանդր Բույնովը և Լարիսա Դոլինան, ինչպես նաև դերասաններ Ալեքսանդր Բաշիրովը և Ալիսա Ֆրեյնդլիխը:

Երկրի անվտանգությանը սպառնացող գործունեություն ծավալող անձանց ցանկը մշակույթի նախարարությունը կազմում է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի, Ուկրաինայի անվտանգության ծառայության և Հեռուստատեսության և ռադիոհեռարձակման հարցերով ազգային խորհրդի դիմումների հիման վրա:

Ներկա պահին այդ ցանկում ներառված է 131 մարդ: