Airbus-ը 3.700 աշխատակից կկրճատի

11:55 • 08.03.18

Airbus կոնցեռնը պատրաստվում է մոտ 3.700 աշխատակից կրճատել Ֆրանսիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում և Իսպանիայում, հայտնում է AFP գործակալությունը:


Այդ որոշումը կապված է աշխարհում ամենամեծ ուղևորատար օդանավերի՝ A380-ների և A400M ռազմատրանսպորտային ինքնաթիռների թողարկման կրճատման հետ:


Ընկերությունում, ընդ որում, ցանկանում են աշխատակիցների մեծ մասի համար այլընտրանքային աշխատատեղեր գտնել:


Հաղորդվում է, որ 1900 աշխատատեղ կկրճատվի Գերմանիայում, 850 աշխատատեղ՝ Իսպանիայում, 470 աշխատատեղ՝ Ֆրանսիայում, 450-ը՝ Մեծ Բրիտանիայում։


Airbus-ը հունվարին նախազգուշացրել է, որ ստիպված կլինի դադարեցնել A380-ի արտադրությունը, եթե նոր պատվերներ չստանա: