Մարտի 8-ի առթիվ Էյֆելյան աշտարակի վրա կանանց ուղղված գրություն է հայտնվել (լուսանկարներ)

09:57 • 08.03.18

Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առթիվ Փարիզի ամենահայտնի խորհրդանիշի՝ Էյֆելյան աշտարակի վրա հայտնվել է կանանց իրավունքների պաշտպանությանն ուղղված գրություն՝ «Եկել է գործելու ժամանակը» («Maintenant On Agit»):

Ինչպես նշում է korrespondent.net-ը, այս մասին ասվում է կառույցի թվիթերյան էջում:

Հայտնի է, որ գրությունն աշտարակի վրա կմնա մինչև կեսգիշեր:

Գրությունը պատահական չի ընտրվել. կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ֆրանսիական կազմակերպություններից մեկը կոչվում է հենց այդպես՝ «Եկել է գործելու ժամանակը»:

 

Картинки по запросу Maintenant On Agit eiffel tower

Картинки по запросу Maintenant On Agit eiffel tower