Երևանում տղամարդը սպառնացել է քրոջը և այրել նրա հագուստները. shamshyan.com
Երևանում երեկ՝ ժամը 21։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ռուսթավելի փողոցի 49 տանը հրդեհ է բռնկվել։
Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Դեպքի վայր է ժամանել 2 մարտական հաշվարկ։
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնն էլ ահազանգ է ստացել նշված տան բնակչուհի՝ 63-ամյա Հասմիկ Պ.-ից, ով հայտնում է, որ եղբայրը սպառնացել է իրեն և այրել է տունը։ Հրշեջ-փրկարարները քաղաքացիների օգնությամբ նախ կանխել են կրակի տարածումը, իսկ հետո մարել այն։
Հասմիկ Պ.-ն իրավապահներին հայտնել է, որ եղբայրը տան բակում դիտավորությամբ այրել է իր հագուստներն ու իրերը։










