Կիևում անհայտ անձը նռնականետից կրակ է բացել ռեստորաններից մեկի ուղղությամբ (լուսանկարներ)

14:24 • 08.03.18

Կիևի կենտրոնում անհայտ անձը նռնականետից կրակ է բացել տեղի ռեստորաններից մեկի ուղղությամբ, այս մասին հայտնում է korrespondent.net կայքը:

Նշվում է, որ կրակահերթի հետևանքով հրդեհ է բռնկվել ռեստորանին պատկանող 50 քմ տարածքի վրա: Դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարական ջոկատներ:

Հրդեհի հետևանքով ոչ ոք չի տուժել:

Հանցագործը հասցրել է փախուստի դիմել, սակայն նրա գործողությունները ֆիքսվել են տեղում աշխատող անվտանգության տեսախցիկների կողմից: Նշված նյութերի հիման վրա ոստիկանությունը գործ է հարուցել, տարվում է հետաքննություն:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում: