Ծաղիկներ, թանկարժեք նվերներ, «ինչ ասի, անելու եմ». մարտի 8-ին տղամարդիկ ի՞նչ են նվիրում և ի՞նչ են անում կանանց համար (տեսանյութ)
Կանանց միջազգային օրը՝ մարտի 8-ին, տղամարդիկ պատրաստվում են ծաղիկներ և թանկարժեք նվերներ գնել իրենց կանանց, ընկերուհիների, քույրերի և մայրերի համար:
«Այս օրը կինս ինչ ասի, պետք է անեմ: Ինչ վերաբերում է նվերին, կյանքս նվիրել եմ նրան, էլ ի՞նչ պետք է նվիրեմ, դրանից ավելի թանկ բան կա՞»,- Tert.am-ի հարցման ընթացքում ասաց տղամարդկանցից մեկը:
Տղամարդիկ կարծում են, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին ոչ միայն մարտի 8-ին, այլև ամեն օր պետք է ինչ-որ բան նվիրել:
«Դեռ չեմ որոշել՝ ինչ պետք է առնեմ, հիմա մտածում եմ: Բայց պարտադիր մի բան պետք է անեմ, ավանդույթ է: Չի կարելի ոչինչ չանել, պետք է անպայման մի բան նվիրել կամ անել»,- նշեց մեկ ուրիշը:
Մեծամասամբ տղամարդիկ պատրաստվում էին միայն ծաղիկներ նվիրել, բայց ոմանց կարծիքով՝ թանկ մարդկանց համար պետք է թանկ նվերներ գնել:
«Ես ընկերուհի, կին չունեմ, բայց չի նշանակում, որ միայն կնոջը կամ ընկերուհուն պետք է նվեր առնել: Մայրիկիս, քրոջս արժեքավոր նվերներ եմ արել: Ծաղիկը լավ է, հաճելի է, բայց կարծում եմ՝ թանկ մարդկանց միայն ծաղիկ չեն նվիրում»:
Մանրամասները՝ տեսանյութում:










