Պերուում ավտոբուսն ընկել է անդունդը. կա 11 զոհ և 50 տուժած (լուսանկարներ, տեսանյութ)

15:42 • 08.03.18

Պերուում ավտովթար է եղել, որի արդյունքում ավտոբուսն ընկել է անդունդը: Միջադեպի հետևանքով մահացել է 11 մարդ:

Ինչպես նշում է RPP ռադիոկայանը, միջադեպը տեղի է ունեցել Այակուչո շրջանում. ավտոբուսն ընկել է 120 մետր բարձրությունից:

Աղբյուրը մանրամասնում է, որ վթարի հետևանքով վնասվածքներ է ստացել ավելի քան 50 մարդ: Տուժածները տեղափոխվել են մոտակա քաղաքի հիվանդանոց:

«Լիմայից Այակուչո ուղևորվող ավտոբուսը 120 մետր բարձրությունից ընկել է անդունդը», - նշել է աղբյուրը:

Նշվում է, որ միջադեպի հանգամանքները և պատճառները պարզվում են: