Մենք «ամերիկյան երազանքի» վերածննդի ականատեսն ենք. Թրամփ

13:09 • 08.03.18

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Latino Coalition համաժողովի մասնակիցների առջև ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է, որ իր նախագահության շրջանում իրենք և ամբողջ աշխարհը դարձել են «ամերիկյան երազանքի» վերածննդի ականատեսը: Այս մասին ասվում է Սպիտակ տան պաշտոնական կայքում:

«Այն, ինչին մենք այսօր ականատես ենք լինում, «ամերիկյան երազանքի» վերածնունդն է: Բոլորն աշխարհում այդ մասին են խոսում: Իհարկե, դա մի քիչ զզվելի է դիտվում, երբ այդ մասին լսում ես լուրերով կամ, ինչպես ես եմ անվանում, «կեղծ լուրերով»: Բայց բոլորն աշխարհում խոսում են այն մասին, թե ինչ է կատարվում Միացյալ Նահանգներում: Դա ուղղակի անհավանական է: Ամենատարբեր ոլորտներում լավագույն ցուցանիշներն են արձանագրվում, մենք սահմանում ենք բազմաթիվ ռեկորդներ: Ամբողջ աշխարհը դրանից է խոսում: Եվ ձեզնից յուրաքանչյուրը՝ մեր երկրում քրտնաջան աշխատող միլիոնավոր լատինամերիկացիների հետ, «ամերիկյան երազանքն» ի կատար է ածում: Դուք իսկապես նորից հզորացնում եք Ամերիկան»,-ասել է նախագահը: