Կրեմլի պատին կանանց շնորհավորող պատկեր է հայտնվել

22:11 • 08.03.18

Ռուսաստանում կանանց միջազգային օրվա առթիվ գեղեցիկ սեռի բոլոր ներկայացուցիչներին յուրահատուկ նվեր են մատուցել «Ձեզ, սիրելինե՛ր» ակցիայի շրջանակներում:

Ինչպես տեղեկացնում է Life.ru-ն, կանանց նվիրված գունագեղ լուսավորություն է հայտնվել մոսկովյան Կրեմլի պատին: Լուսավորված պատկերն իրենից ներկայացնում է Ռուսաստանի քարտեզը, որը կազմված է եղել Ռուսաստանի պետական դրոշի երեք գույնն ունեցող ծաղիկներից:

Աղբյուրն ընդգծում է, որ «Ձեզ, սիրելինե՛ր» ակցիայի շրջանակներում կանանց մարտի 8-ի կապակցությամբ շնորհավորել են Ռուսաստանի ողջ տարածքում և արտասահմանյան մի շարք քաղաքներում: Նրանց ծաղիկներ են նվիրել և հաճոյախոսություններ արել: