Ֆիննական ծոցում աղետային իրավիճակում է հայտնվել Սանկտ Պետերբուրգ ուղևորվող բեռնատար նավը

20:41 • 08.03.18

Պանամայի դրոշի ներքո երթևեկող բեռնատար նավը, որն ուղևորվելիս է եղել Սանկտ Պետերբուրգ, վթարային իրավիճակում է հայտնվել Ֆիննական ծոցի միջազգային ջրերում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Ֆինլանդիայի սահմանապահ ծառայությանը:

«Հելսինկիի ծովային փրկարարական ծառությունը 12:41-ին (14:41՝ երևանյան) ազդանշան է ստացել, որ Սանկտ Պետերբուրգ ուղևորվող բեռնատար նավի շարժիչների տեղակայման հատվածում ջուր կա: Բեռնատար նավում 22 մարդ կա, նրանք վտանգի մեջ չեն: Նավի խորտակման վտանգ չկա», - ասվում է հաղորդագրության մեջ:

Փրկարար ծառայությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում արագ տարհանել մարդկանց նավից: