Սնոուբորդիստը նկարահանել է իր սահքը ձնահոսքի պահին (տեսանյութ)
Լիբանանցի սնոուբորդիստ Թոմաս Քրեյը նկարահանել է ձնահոսքի պահը լեռնալանջով սահելու ժամանակ:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, միջադեպը տեղի է ունեցել ֆրանսիական Ալպերի լեռնադահուկային առողջարանի տարածքում: Տեսանյութը նկարահանվել է մարզիկի սաղավարտին ամրացված տեսախցիկով:
Ինչպես նշվում է, սնոուբորդիստին ձնահոսքից փրկել է անվտանգության բարձիկը, որը, սակայն, միանգամից չի աշխատել: Իր սխալներից մեկը, ինչպես տղամարդը խոստովանել է, միայնակ լեռ բարձրանալն էր:
Լիբանանցին նշել է, որ տեսանյութն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է, որպեսզի այս մարզաձևով զբաղվելու ժամանակ մարդիկ ևս մեկ անգամ ուշադրություն դարձնեն անվտանգության տեխնիկային:










