Հնդկաստանում մեկնարկել է Սիսայդ Ստարտափ Սամմիթը
Մեկնարկել է առաջին Սիսայդ Ստարտափ Սամմիթը Հնդկաստանում: Ռաս Ալ Խայմայում (ՄԱԷ, փետրվարի 8-12-ը) գրանցած հաջողությունից հետո միջոցառումն ընդլայնեց իր աշխարհագրությունը՝ այս անգամ շարժվելով դեպի Գոա: 300-ից ավել այցելուներ հավաքվեցին միասին Կաբո Դե Ռամա ծովափում՝ տոնելու մեկ այլ մեծ քայլ ուղղված Գլոբալ Ստարտափ Էկոհամակարգի զարգացմանը: Ստարտափները, ներդրողները, խոսնակներն ու մարզիչները դարձան այս հրաշալի նախաձեռնության մի մասը:
Սամմիթի առաջին օրը մասնակիցները տրամադրեցին իրենց ժամանակը տարածքի ադապտացման աշխատանքներին: Նրանք հնարավորություն ստացան ծանոթանալու միմյանց և կազմակերպչական թիմի հետ:
Օրվա կարևորագույն միջոցառումը բացման արարողությունն էր: Սամմիթի բոլոր մասնակիցները՝ ստարտափները, ներդրողները, բիզնես մասնագետներն ու դասախոսները հավաքվեցին մեծ բեմի շուրջ որպեսզի տոնեն Seaside Startup Summit India, Goa-ի սկիզբը: Մասնակիցները նաև հնարավորություն ստացան ծանոթանալու սամմիթի օրակարգին և կանոններին:
Բացման արարողության ժամանակ “Startup India” հիմնադրամի նախագահ Անիլ Չիկարան և “Startup Armenia” հիմնադրամի հիմնադիր Հակոբ Հակոբյանը՝ ովքեր համատեղ ուժերով կազմակերպեցին Seaside Startup Summit India, Goa-ն, ողջունեցին մասնակիցներին սամմիթի բեմից: Նրանք կիսվեցին իրենց ջերմ և մոտիվացնող մտքերով կապված միջոցառման կազմակերպչական աշխատանքների հետ: Կազմակերպիչները նաև ներկայացրեցին հայական և հնդկական համագործակցության հիմքերն ու պատմությունը: “KGS Advisor”-ի տնօրեն Տրիպտի Շինգալը նույնպես ներկայացրեց իր մտքերը կապված սամմիթի հետ:
Seaside Startup Summit India, Goa-ն իր նմանը չունեցող ստարտափ միջոցառում է, որն անցկացվում է վրանային ճամբարի ձևաչափով: Միջոցառման գլխավոր նպատակն է ստեղծել համապատասխան հարթակ, որը ստարտափ ընկերություններին հնարավորություն կտա կապ հաստատելու պոտենցիալ գործընկերների հետ, ստանալ ներդրումներ, ընդլայնել իրենց գիտելիքները, ուսումնասիրել համաշխարհային և հնդկական շուկան, և իհարկե, ուրախ ժամանց անցկացնել: Միջոցառման 6 օրերի ընթացքում մասնակիցները կապեր հաստատելու, գիտելիքներ փոխանակելու, ապրելակերպ կիսելու և դասախոսությունների մասնակցելու հնարավորություն են ստանում: 











