Մալավիում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Մալավիի Հանրապետությունում տեղի է ունեցել 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ Երկրաբանական հետազոտությունների կենտրոնին:
Հայտնի է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է երկրի հարավում՝ Նսանժե քաղաքից 25 կմ հյուսիս-արևելք:
Երկրաշարժի օջախը գտնվել է 6.4 կմ խորության վրա:
Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել:










