Չինուհուն, ով պլաստիկ միջամտության շնորհիվ դարձել է հայտնի դերասանուհու նմանակը, այժմ շփոթում են նրա հետ (լուսանկարներ)
Մարդիկ հաճախ են պլաստիկ վիրահատությունների դիմում իրենց կուռքին, սիրած դերասանին կամ երգչին նմանվելու համար, սակայն ոչ բոլորն են դառնում նրանց նմանակը:
Այս մասին գրում է Oddity central-ը՝ ներկայացնելով չինուհի Հե Չենսիի պատմությունը, ում՝ հայտնի դերասանուհի Ֆան Բինբինին նմանվելու ջանքերն այնքան արդյունավետ են եղել, որ այժմ նրան մշտապես շփոթում են վերջինիս հետ:
Թեև Ֆան Բինբինը ներկայում հետախուզման մեջ է գտնվում հարկերից խուսափելու համար, նա Չինաստանում ամենից շատ ժողովրդականություն վայելող հայտնիներից է: Նա հաջողակ դերասանուհի է, ռեժիսոր և երգչուհի, որը նաև նորաձևություն թելադրողների թվում է: Նրա գրավիչ արտաքինը շատերին է դուր գալիս: Նրան շատերն են փորձել նմանվել, և միայն Չենսիին է հաջողվել հասնել այդ նպատակին:
Նրա և դերասանուհու նմանությունն առաջին անգամ նկատվել էր տարիներ առաջ, երբ չինուհին որոշել էր երգի մրցույթի մասնակցել: Դրանից հետո 23-ամյա չինուհին 8 տարում հազարավոր դոլարներ է ծախսել պլաստիկ վիրահատությունների վրա՝ իր կուռքին նմանվելու համար:












