ԱԱԾ-ն հերքում է Գաբրիել Ջեմբերջիի տանն արված խուզարկության մասին տեղեկատվությունը

14:38 • 23.06.18

Տեղեկությունն իրանականությանը չի համապատասխանում: Այս մասին Tert.am–ին հայտնեց ԱԱԾ մամուլի քարտուղար Սամսոն Գալստյանն՝ անդրադառնալով տեղեկատվությանը, թե «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Գաբրիել Ջեմբերջիի (Ջեմբերջյան) տանը խուզարկություններ են անցկացվում:

Հիշեցնենք, ո ր, «Հրապարակ»-ը, հղում անելով իր աղբյուրներին գրել էր այդ մասին և նշել. «Գաբրիել Ջեմբերջիի տանը արված խուզարկությունը, հավանաբար, կապված է «Երևան» հիմնադրամի գործի հետ։ Քանի որ «Երևան» հիմնադրամը «Փյունիկ»-ի միջոցով բազմաթիվ ծրագրեր է իրագործել, ֆինանսատնտեսական համագործակցություններ են եղել»:

Մասնավորապես՝ «Երեւան» հիմնադրամից «Փյունիկին» 2017-ին փոխանցվել է 1 մլն 500 հազար դրամ՝ սիզամարգերի ստեղծում և ծաղկապատում իրականացնելու համար։