Բրազիլիայում հսկայական անակոնդան փակել է փողոցը (տեսանյութ)

23:51 • 23.06.18

Բրազիլիայի Մանաուս ամազոնյան քաղաքում ականատեսը նկարահանել է, թե ինչպես է «արտասովոր անցորդը» փակել փողոցը. խոսքը շուրջ 3.5 մետր երկարություն ունեցող անակոնդայի մասին է: 

Ինչպես գրում է РИА Новости-ն, հրապարակված տեսանյութում երևում է, որ ճանապարհային երթևելությունը կաթվածահար է եղել ճանապարհի լայնքով սողացող օձի պատճառով:

Տեսանյութի հեղինակը մեկնաբանություններում նշում է, որ փողոցի այդ հատվածը հատվում է քաղաքի գլխավոր կանաչ գոտու հետ, և այդ պատճառով այդտեղ հնարավոր է հանդիպել ֆաունայի վայրի ներկայացուցիչներին: