Հրապարակվել է նախագահական «Կորտեժ» նախագծի սեդանի առաջին պաշտոնական լուսանկարը
Համացանցում հայտնվել է Aurus Senat սեդանի առաջին պաշտոնական լուսանկարը, որն արվել է Կրեմլի տարածքում:
Ինչպես գրում է Motor.ru-ն ներկայացուցչական ավտոմեքենան մշակվել է «Կորտեժ» նախագծի շրջանակներում՝ նույնանուն նախագահական լիմուզինի հետ միասին: Հրապարակված լուսանկարում պատկերված է Aurus Senat սեդանի զրահապատ տարբերակը:
Նման ավտոմեքենաներ դեռևս կան միայն Կրեմլի ավտոտնակում: Լայն հանրությանը մեքենան կներկայացվի արդեն օգոստոսին՝ Մոսկվայում կայանալիք միջազգային ավտոսրահի ժամանակ, իսկ անհատական վաճառքները կսկսվեն 2019-ին:
Մեքենան կթողարկվի ոչ մեծաքանակ օրինակներով՝ տարեկան 200 մեքենա: Ենթադրվում է, որ մեքենայի ոչ զրահապատ տարբերակի արժեքը կկազմի շուրջ 6-7 մլն ռուբլի
Aurus Senat զրահապատ լիմուզինն առաջին անգամ ցուցադրվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողության ժամանակ:










