Կանադայի վարչապետը տուգանվել է՝ նվեր ստացած արևային ակնոցը չհայտարարագրելու համար

16:08 • 23.06.18

Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն տուգանվել է 100 դոլարով այն պատճառով, որ չի հայտարարագրել երկու արևային ակնոց, որոնք նվեր է ստացել երկրի նահանգներից մեկի ղեկավարից: Այդ մասին հայտնում է CBC-ը:

Էթիկայի հարցերով դիտորդական մարմինը նրան տուգանել է շահերի բախման մասին օրենքը խախտելու համար: Տրյուդոյի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ վարչապետը չի հայտարարագրել ակնոցը վարչական սխալի պատճառով:

Երկրի օրենքների համաձայն՝ վարչապետը պետք է 30 օրվա ընթացքում հայտնի ստացած այն նվերների մասին, որոնց արժեքը գերազանցում է 200 դոլարը:

Հաղորդվում է, որ Էդուարդ Արքայազնի կղզու վարչապետից նվեր ստացած Տրյուդոյի երկու արևային ակնոցի արժեքը կազմում 300-ից 500 դոլար:

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ վարչապետն արդեն մուծել է տուգանքը: