Չինաստանում կինը նստել է Ferrari-ի ղեկին և րոպեներ անց վթարի ենթարկվել
Չինաստանի Վենլինգ քաղաքում բնակչուհիներից մեկը վարձել է Ferrari 458 սպորտային մեքենան և րոպեներ անց բախվել ճանապարհային պատնեշին: Ինչպես ներկայացնում է Lenta.ru-ն, կատարվածի հետևանքով ևս երկու մեքենա է վթարվել:
Daily Mail-ի հաղորդմամբ՝ կինը մեքենան վարձելիս նշել է, որ առաջին անգամ է նստում Ferrari-ի ղեկին, և դա ամենազարմանալի զգացողությունն է:
Դրանից րոպեներ անց, վարորդը կորցրել է մեքենայի վերահսկողությունը, մեքենան սկսել է տեղապտույտ տալ և ընթանալ անկանոն հետագծով, ինչի հետևանքով այն բախվել է ճանապարհի միջնամասում գտնվող պատնեշին, ապա նաև հանդիպակաց գծով երթևեկող BMW մակնիշի մեքենային, որն էլ, իր հերթին, բախվել է Nissan-ին:
500 000 ֆունտ ստերլինգ արժողությամբ սպորտքարի դիմային հատվածը խիստ վնասվել է: Անվտանգության բարձիկների շնորհիվ Ferrari-ի ղեկին գտնվող կինը լուրջ վնասվածքներ չի ստացել: Նրա առողջությանը ոչինչ չի սպառնում:










