ԱՄՆ-ում բեռնատար գնացքից ավելի քան 870 տոննա նավթ է արտահոսել (տեսանյութ)
ԱՄՆ-ի Այովա նահանգում տեղի է ունեցել արտակարգ դեպք. նավթ տեղափոխող գնացքը դուրս է եկել երկաթգծից, ինչի հետևանքով տեղի է ունեցել ավելի քան 870 տոննա նավթի արտահոսք:
Ինչպես հայտնում է apnews.com-ը, միջադեպը տեղի է ունեցել Այովա հյուսիս-արևմտյան հատվածում՝ Դուն քաղաքից ոչ հեռու: Աղբյուրը մանրամասնում է, որ գնացքի 32 վագոններից 14-ում գտնվող անմշակ նավթը թափվել է:
Հայտնի է, որ վառելիքը լցվել է անձրևաջրերի մեջ:
Այժմ դեպքի վայրում աշխատում են համապատասխան մասնագետները, որոնք փորձում են հասկանալ՝ վնասակար նյութերն ինչ մասշտաբի վնաս են պատճառել շրջակա միջավայրին:
Նշվում է, որ թափված 230.000 բարել նավթից 2.380-ն արդեն հավաքվել է:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:










