Մկրտության ժամանակ երեխային ապտակած հոգևորականը զրկվել է մի շարք իրավունքներից (տեսանյութ)
Ֆրանսիայում կաթոլիկ հոգևորականը զրկվել է մի շարք իրավունքներից, քանի որ համացանցում տարածվել է իր մասնկացությամբ տեսանյութ, որում նա ապտակում է մկրտության արարողության ժամանակ անդադար լացող երեխային:
Ինչպես հայտնում է Al Arabiya-ն, սկզբում 89-ամյա հոգևորականը հանգիստ տոնով երեխային խնդրել է ձայն չհանել, հանգստանալ, բայց տեսնելով, որ իր փորձերն անօգուտ են, նա հանկարծակի ապտակել է մկրտվող փոքրիկին: Դրան հաջորդել է երկրորդ ապտակը:
Կատարվածն ակնհայտորեն շոկի է մատնել երեխայի ծնողներին, որոնք ի վերջո փոքրիկին տարել են քահանայի մոտից:
Ավելի ուշ եկեղեցուց հայտարարել են, որ տարեց հոգևարականը կորցրել է ինքնատիրապետումը: Հայտնի է նաև, որ նա այլևս զրկված է մկրտության և պսակադրության արարողություններ անցկացնելու իրավունքից:
«Երեխան լացում էր ու շարժվում, իսկ ես պետք է նրա դեմքն այնպես շրջեի, որ կարողանայի լցնել ջուրը: Ես նրան խնդրում էի, որ հանգստանար, բայց նա չէր լսում: Դա մի աննշան ապտակ էր, որով փորձեցի նրան հանգստացնել, քանի որ չգիտեի՝ ինչ անել»,-ավելի ուշ իր արարքը մեկնաբանել է հոգևորականը:










