Երևանի կենտրոնում գտնվող զարդերի խանութից քաղաքացին մատանի է հափշտակել, փախչելու ընթացքում վթարի է ենթարկվել ու դիմել փախուստի այլ մեքենայով (տեսանյութ)
Քիչ առաջ Մոսկովյան փողոցում արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Քաղաքացին զարդերի խանութներից մեկից մատանի է հափշտակել, իսկ փախուստի դիմելիս վթարի է ենթարկվել։
Դեպքի առնչությամբ Tert.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն ասաց,որ այսօր՝ ժամը 13։45-ի սահմաններում ահազանգ է ստացվել,որ Մոսկովյան 8 հասցեում գտնվող զարդերի վաճառքի սրահում կողոպուտ է կատարվել։
«Նախնական տվայլներով դեռևս ինքնությունը չպարզված տղամարդը մատանին հափշտակելուց հետո մեքենայով փորձել է փախչել,սակայն վթարի է ենթարկվել սրահի դիմաց՝ վնասելով մի քանի մեքենա, որից հետո դեպքի վայրից հեռացել է մեկ այլ մեքենայով»,-ասաց Ջանոյանը։
Նա հայտնեց, որ այժմ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ անձի ինքնությունը պարզելու համար, կատարվում է քննություն։
Նշենք,որ դեպքի վայրից Tert.am-ի թղթակիցը հայտնում է,որ վնասված է երեք մեքենա, իրավապահները տեղում աշխատում են։










