Ղազախստանի իշխանություններն արգելել են ռուսական 36 թռչնաֆաբրիկայի արտադրանքի ներմուծումը
Ղազախստանի իշխանություններն արգելել են ռուսական 36 թռչնաֆաբրիկայի արտադրանքի ներմուծումը: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով երկրի գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությանը:
Հաղորդվում է, որ նման որոշում է կայացվել Կուրսկի, Պենզենի և Սամարայի շրջաններում գրանցված թռչնագրիպի պատճառով:
Արգելքի տակ են հայտնվել նշված շրջաններից կենդանի թռչունները և հավկիթները, փետուրները, թռչնամիսը և թռչնաբուծական արտադրանքի բոլոր տեսակները:
Արգելվել է նաև այդ շրջաններից ջերմամշակում չանցած թռչունների կերի և կերային հավելումների, թռչունների համար օգտագործված սարքավորումների ներկրումը:
Թռչնաբուծական ձեռնարկությունների ամբողջ ցանկը, որոնց արտադրանքն արգելվել է Ղազախստան ներմուծման համար, ներկայացվել է նախարարության կայքում:










