Լիբիայի ափերի մոտ ավելի քան 450 ներգաղթյալ են փրկել
Լիբիայի առափնյա անվտանգությունը 458 ներգաղթյալ է փրկել արևմտյան ափերի մոտ իրականացված երկու գործողությունների ընթացքում: Այդ մասին հայտնել է Լիբիայի ռազմածովային ուժերի ներկայացուցիչ Այուբ Քասեմը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Քասեմի խոսքով՝ Էլ-Հոմս քաղաքի մոտակայքում առաջին գործողության ընթացքում փրկվել է 361 մարդ, այդ թվում՝ 88 կին և 44 երեխա: Զլիտեն քաղաքի մոտակայքում երկրորդ գործողության արդյունքում փրկվել է 97 ներգաղթյալ, այդ թվում՝ 22 կին և 26 երեխա:
Փրկվածները տեղափոխվել են Տրիպոլիում ռազմածովային բազա, իսկ այնուհետև մայրաքաղաքում փախստականների ժամանակավոր պահման կենտրոն:










