Էլիզաբեթ թագուհին կարևոր առաքելություն է վստահել Մեգան Մարքլին․ Express
Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդը կարևոր առաքելություն է վստահել Մեգան Մարքլին՝ արքայազն Հարիի կնոջը։
Ինչպես փոխանցում է Express-ը, Սասեքսի դքսուհի Մեգանը կարող է դառնալ Բուքինգեմյան պալատին առընթեր «Թագուհու երիտասարդ առաջնորդների ծրագրի» ղեկավարներից մեկը։
Ծրագիրը հիմնել է անձամբ թագուհին դեռ 5 տարի առաջ և աշխատում է երիտասարդների հետ, որոնք ակտիվ քարոզչություն են վարում հոգեկան առողջության, կանանց դեմ բռնության և մի շարք այլ կարևոր հարցերի շուրջ։
Հայտնի է, որ արքայազն Հարին ի սկզբանե իր մասնակցությունն է ունեցել ծրագրին, այժմ հերթը Մեգանինն է։ Ըստ տարածված տեղեկատվության՝ Մեգանը ծրագրի շրջանակում կփոխարինի հենց թագուհուն։
«Թագուհու երիտասարդ առաջնորդները շատ մեծ ազդեցություն ունեն իրենց երկրներում, քանի որ ընդունել են բոլորովին այլ մտածողություն», - ասել է Մեգան Մարքլը։










