ՌԴ պետդումայի նախագահը կոչ է արել թույլ չտալ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրացում
ՌԴ պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրացում թույլ չտալու անհրաժեշտության մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Լեռնային Ղարաբաղի հարցերը մեզ չեն կարող չանհանգստացնել: Դուք գիտեք, որ Ռուսաստանը հանդես է գալիս այդ հակամարտության խաղաղ կարգավորման օգտին… Բոլոր նրանք, ովքեր հանդես են գալիս հարաբերությունների սրման օգտին, բոլոր նրանք, ովքեր չեն լսում խաղաղության մեջ ապրելու ժողովրդի ցանկությունը, իհարկե, գնում են լարվածության ճանապարհով: Մենք պետք է անենք ամեն բան այդ ճանապարհը կանխելու համար»,- հայտարարել է Վոլոդինն Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օքթայ Ասադովի հետ հանդիպման ժամանակ:
Վոլոդինը հավելել է, թե «Ադրբեջանը միշտ ճիշտ և կառուցողական դիրքորոշում է ունեցել Լեռնային Ղարաբաղի հարցում»։










