Բաթումում մոտ 100 մարդ է թունավորվել հարսանիքի ժամանակ

12:07 • 25.06.18

Վրացական Բաթում քաղաքում հարսանիքի ժամանակ զանգվածային թունավորման դեպք է գրանցվել, ինչի հետևանքով մոտ 100 մարդ է հոսպիտալացվել:

Ինչպես նշում է apsny.ge կայքը, զանգվածային թունավորման պատճառը Բաթումի հանդիսությունների սրահներից մեկում հյուրերի համտեսած սնունդը կամ խմիչքն է եղել:

Հայտնի է, որ հարսանիքը տեղի է ունեցել մի քանի օր առաջ, սակայն տասնյակ մարդիկ, այդ թվում՝ նաև երեխաներ, շարունակում են հոսպիտալացված մնալ:

Բժիշկների համաձայն՝ բոլոր հիվանդների մոտ նույն ախտանշաններն են՝ տաքություն, փսխում, դիարեա:

Հանդիսության սրահի տնօրինությունը հրաժարվում է ճանաչել իրենց պատկանող տարածքում զանգվածային թունավորման փաստը: