Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչները վաղը կժամանեն Երևան

13:10 • 26.06.18

Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչները վաղը կժամանեն Երևան՝ մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի հերթական հանդիպմանը:

Այս մասին լուրը հաստատեց ՀՀ արտաքին գործերի նախարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

«Երևան կժամանեն Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդ-Գուլիևը և Թուրքիայի ԱԳՆ բազմակողմ տնտեսական հարաբերությունների պատասխանատու Օմար Քյուչուքը»,- ասաց նա: