Ամստերդամում մեքենան մխրճվել է Telegraaf թերթի խմբագրատան շենքի մեջ (լուսանկարներ, տեսանյութ)
Նիդեռլանդների մայրաքաղաք Ամստերդամում մեքենան մխրճվել է նիդեռլանդական Telegraaf պարբերականի խմբագրատան շենքի մեջ, գրում է РИА Новости գործակալությունը։
Հայտնի է, որ դրանից հետո մեքենան այրվել է։
Նշվում է, որ միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել, իսկ վարորդը հասցրել է փախուստի դիմել։
Ոստիկանությունը պնդում է, որ վարորդը դիտավորյալ է մխրճվել խմբագրության շենքի մեջ։
Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։


Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։










