Թրամփը խորհուրդ է տվել կեղծամ կրողներին չմասնակցել ընտրություններին
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Հարավային Կարոլինա նահանգում իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ խորհուրդ է տվել կեղծամ կրողներին չմասնակցել ընտրություններին, գրում է dailymail.co.uk-ը։
«Բոլորն ասում էին, որ մազերս իսկական չեն, բնական չեն և որ ես կեղծամ եմ կրում: Բայց հիմա ոչ ոք այդ մասին չի խոսում, քանի որ ես եղել եմ տեղատարափ անձրևների տակ, դրսում եմ եղել 100 կմ/ժ արագությամբ քամիների ժամանակ, և եթե քո մազերը բնական չեն, ուրեմն ընտրություններին մի՛ մասնակցիր»,-հայտարարել է Թրամփը:
ԱՄՆ ղեկավարը նաև վերհիշել է նախընտրական քարոզարշավի ժամանակ տեղի ունեցած դրվագը, երբ թույլ է տվել հումորային ժանրի հաղորդավար Ջիմի Ֆելոնին շոուի ժամանակ խառնել իր մազերն ու համոզվել որ դրանք բնական են:
«Նա այնքան հիասթափվեց, երբ պարզեց, որ դրանք բնական են»,-մեկնաբանել է Թրամփը:










